Պենտագոնը մտադիր է նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել ռազմական տարբերակների լայն ընտրություն, թե ինչպես կարող է պատասխանել Միացյալ Նահանգները Իրանի կողմից Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում: Ամերիկյան վարչակազմի մի պաշտոնյա Associated Press լրատվական գործակալությանն ասել է, որ այսօր զինվորականները նախագահին կներկայացնեն Իրանում թիրախների ցուցակ, որոնց ԱՄՆ-ը կարող է հրթիռային հարվածներ հասցնել՝ այլ միջոցների հետ համատեղ: