22.04.2025
Չեխիան դադարեցրել է Թուրքիային զենքի ու զինամթերքի վաճառքը. ՆԳ նախարար
prev Նախորդ նորություն

Պուտինն Էրդողանին հրավիրել է այցելել Ռուսաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է աշխատանքային այց կատարել Ռուսաստան, եւ այդ հրավերն ընդունվել է: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:


«Վլադիմիր Պուտինը Թայիփ Էրդողանին հրավիրել է առաջիկա օրերին աշխատանքային այցով ժամանել Ռուսաստան: Հրավերն ընդունված է»,- նշվում է հաղորդագրության մեջ:


Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը: «Նշվել է, մասնավորապես, թուրքական բանակի ստորաբաժանումների եւ Սիրիայի կառավարության զինուժերի միջեւ բախումների կանխման անհրաժեշտությունը»,- հավելել են Կրեմլում:

ԱՄՆ-ը պետք է Թուրքիային հատուցմամբ սպառնա Սիրիայում գործողության համար. Բայդեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան