25.11.2024
Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին
prev Նախորդ նորություն

Փելոսին անբավարար է համարել Թրամփի կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության պատճառով նրա դեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած պատժամիջոցները բավարար չեն Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծված իրադրությունից դուրս գալու համար:


«Նախագահ Թրամփը քաոսի եւ անվտանգության բացակայության էսկալացիա է սանձազերծել Սիրիայում: Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների փաթեթ կիրառելու վերաբերյալ նրա հայտարարությունը բավարար չէ այդ հումանիտար աղետը հետ շրջելու համար»,-ասված է Փելոսիի հայտարարության մեջ, որը հրապարակված է նրա կայքում: Իր հերթին հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ պաշտպանում է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու Թրամփի որոշումը:


«Թուրքիան գրոհում է քրդական ուժերի վրա, որոնք մեզ ամենից շատ էին աջակցում ԴԱԻՇ-ի խալիֆայության ոչնչացման գործում»,-նշել է Գրեմը: