25.11.2024
Թրամփը Թուրքիայից ու քրդերից պահանջել է թույլ չտալ ԻՊ-ի զինյալների փախուստը բանտերից
prev Նախորդ նորություն

Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը Պետդեպարտամենտին եւ ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:


«Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը միտված է հասնելու այն բանին, որ Թուրքիան դադարեցնի հարձակումը Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ համաձայնի կրակի անհապաղ դադարեցմանը: Հրամանագիրը ֆինանսների նախարարությանը եւ Պետդեպին իրավունք է տալիս պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ֆիզիկական անձանց ու կառույցների դեմ, որոնք պատասխանատու են այն գործողությունների համար, որոնք սպառնալիք են ներկայացնում քաղաքացիների համար կամ խախտում են խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում»,- նշել է Փոմպեոն հայտարարության մեջ: