Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցությունից: «Մենք մտադիր չենք հրաժարվել ո՛չ ՆԱՏՕ-ի անդամակցությունից, ո՛չ մեր դաշնակիցներից»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում իր ունեցած ելույթում: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես հայտարարել է, որ Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցը՝ չնայած ՌԴ-ից С-400 հակաօդային համալիրի գնմանը: