25.11.2024
Handelsblatt. ԱՄՆ-ն և Իրանը գնում են պատերազմի ճանապարհով
prev Նախորդ նորություն

Ռուսաստանցիների ավելի քան 70 տոկոսը կողմ է ներգաղթյալների ներհոսքի սահմանափակմանը

Ռուսաստանի բնակիչների գրեթե երեք քառորդն (72 տոկոսը) գտնում Է, որ երկրի իշխանությունները պետք Է սահմանափակեն օտարերկրյա քաղաքացիների հոսքը, որոնք ՌԴ են ժամանում վաստակելու համար: Այդ մասին վկայում են «Լեւադա-կենտրոն»-ի անցկացրած հարցման տվյալները։


Սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքների համաձայն, հակառակ տեսակետն ունի միայն յուրաքանչյուր տասներորդ ռուսաստանցին (հարցման մասնակիցների 9 տոկոսը) այն դեպքում, երբ հարցվածների 15 տոկոսն անտարբեր Է իշխանությունների միգրացիոն քաղաքականության նկատմամբ:


Հարցման արդյունքները ցույց են տալիս այն քաղաքացիների տեսակարար կշռի աճը, որոնք չեն ողջունում օտարերկրյա աշխատանքային ուժի ներհոսքը: Այսպես, 2017 թվականի հուլիսին այդ կարծիքին Էր ռուսաստանցիների 58 տոկոսը, մեկ տարի անց նրանց թվաքանակը հասել Է 67 տոկոսի: