25.11.2024
ԱՄՆ-ն շահագրգռված է պահպանել դաշինքը Թուրքիայի հետ. փորձագետ
prev Նախորդ նորություն

Ֆինլանդիան դադարեցնում զենքի արտահանումը Թուրքիա. ՊՆ

Ֆինլանդիան դատապարտում է Թուրքիայի հարձակումը քրդերի վրա Սիրիայի հյուսիս-արևելքում և դադարեցնում զենքի արտահանումը Թուրքիա: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը, գրում է tellerreport-ը։


«Ֆինլանդիան պաշտպանական սարքեր չի արտահանում այն երկրներ, որոնք պայքարում կամ խախտում են մարդու իրավունքները», - մասնավորապես գրել է նա:


Աղբյուրը հիշեցնում է, որ երեք շաբաթ առաջ Ֆինլանդիայի կառավարությունը հավանություն տվեց Թուրքիային անօդաչու սարքերի վաճառքին: Բայց այն բանից հետո, երբ Թուրքիան երեկ Սիրիայի հյուսիսարևելյան մասում հարձակողական գործողություն սկսեց քրդական թիրախների դեմ, Ֆինլանդիան կտրուկ արձագանքեց:


Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռիննի հայտարարության մեջ ասվում է, որ ֆինլանդիան սատարում է ԵՄ-ի կողմից Թուրքիայի հարձակողական գործողության դատապարտմանը և հաստատում է, որ զենքի ամբողջ արտահանումը դադարեցված է: