Հանրապետական կոնգեսականները Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծ են պատրաստում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները Սենատի իրենց գործընկերներից հետո օրինագիծ են պատրաստում Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին՝ կապված Սիրիայի հյուսիս-արեւելքում նրա ռազմական գործողության հետ, ինչպես նաեւ Անկարայի համագործակցության պատճառով «ԱՄՆ հակառակորդների հետ, ինչպիսին Ռուսաստանն է»: Այս մասին նշված է կոնգրեսական Լիզ Չեյնիի (հանրապետական կոնգրեսական Վայոմինգ նահանգից) կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ նրա ռեժիմը պետք ծանր հետեւանքների բախվեն Սիրիայի հյուսիսում մեր քուրդ դաշնակիցների վրա դաժան հարձակում գործելու պատճառով: Այս պատժամիջոցները ոչ միայն պատասխան են արյունահեղ հարձակումներին: Կոնգրեսին երկար ժամանակ մտահոգում է թուրքական ռեժիմի համագործակցությունը ԱՄՆ հակառակորդների հետ, ինչպիսին Ռուսաստանն է: Եթե Թուրքիան ցանկանում է, որ իրեն վերաբերվեն ինչպես դաշնակցի, պետք է իրեն պահի համապատասխան ձեւով»,- ասել է Չեյնին: