22.04.2025
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը
prev Նախորդ նորություն

Ղամիշլիի հայ կաթոլիկների կողքին եմ. Հռոմի Պապն անդրադարձել է հայ քահանայի սպանությանը

Հռոմի Պապը իր զորակցությունն է հայտնել Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկներին՝ Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության կապակցությամբ: Ֆրանսցիսկոս Պապը գրառում է Twitter-ի իր միկրոբլոգում:


«Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկների կողքին եմ, երբ նրանք հուղարկավորում են իրենց հովվապետին, հայր Հովսեփ Պետոյանին, որը սպանվել է երեկ, իր հոր հետ միասին:


Աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների ու Սիրիայում ապրող բոլոր քրիստոնյաների համար»,- գրել է Հռոմի Պապը:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 11-ին Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի սպանության պատասխանատվությունը:


 


 

Հայաստանի և ՌԴ-ի իշխանությունների միջև կա լիարժեք փոխըմբռնում. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան