25.11.2024
Թրամփը հուսով է «մի բան մտածել» Թուրքիային F-35-ի ծրագրից հանելու կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Սենատորը «վետո» է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո

Տեղի ունեցավ այն, ինչից խուսափում էինք: Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:


«Դա տեղի ունեցավ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, որին մասնակցում էր Սենատորը»,- գրել է նա:


«ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների խախտումների, մարդկության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների և ցեղասպանության ազնիվ հաշվետվության վրա»,- ասել է Մենենդեսը։


Վերջինս ասել է, որ լսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ասուլիսը։ Թուրքիայի նախագահը քննադատել է Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևն ու խոստացել ստեղծել պատմական հանձնաժողով։


Գրեհեմը հակադարձել է Սենատում բանաձևի ընդունմանը՝ նշելով, որ սենատորները «չպետք է ծաղկեցնեն պատմությունը կամ փորձեն այն վերաշարադրել»։


Սենատի կանոններով՝ յուրաքանչյուր սենատոր կարող է որևէ նախագիծ կամ բանաձև անցկացնելու համաձայնություն հայցել, և յուրաքանչյուրն էլ կարող է արգելափակել այն։


Գրեհեմի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի արգելափակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Թրամփի և Էրդողանի հետ։


«Հենց նոր հանդիպեցի նախագահներ Թրամփին և Էրդողանին՝ քննարկելու Թուքրիայի ռազմական ներխուժման արդյունքում մեզ համար ստեղծված խնդիրները։ Հուսով եմ՝ Թուրքիան և Հայաստանը համատեղ կհասնեն խնդրի հանգուցալուծման»,- ասել է Գրեհեմը՝ հավելելով, որ ընդդիմանում է «ոչ թե անցյալով, այլ ապագայով պայմանավորված»։


Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: