25.11.2024
Քեզ հետ ենք, Վենետիկ. Իտալիայում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է առաջադրվել 2020-ի նախագահական ընտրություններում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններում:


Պատասխանելով լրագրողների հարցին, նա ասել է, թե կառչած չէ նախագահի աթոռից, բայց կառաջադրի կր թեկնածությունը, իսկ մարդիկ էլ կկատարեն իրենց ընտրությունը:


«Եթե մարդիկ ինձ չաջակցեն՝ ես դրանից չեմ նեղանա»,- հավաստիացրել է Լուկաշենկոն: Նա նաև թվարկել է, թե ինչու պետք է իրեն ընտրեն՝ եթե քաղաքացիները գնահատում են կայունությունը, հանգստությունը, պետության վստահ զարգացումը, դրա ինքնիշխանությունը, այսինքն՝ այն քաղաքականությունը, որը վարվում է ներկայիս նախագահը:


Նշենք, ըստ օրենքի նախագահական ընտրությունները Բելառուսում պետք է անցկացվեն 2020-ի օգոստոսից ոչ ուշ։