5.04.2026
Թրամփը կոչ է արել ԱՄՆ-ում վերջ դնել «վհուկների որսին»
prev Նախորդ նորություն

Փոմպեոն իրանցի ցուցարարներին կոչ է արել Պետդեպ ուղարկել բողոքների ճնշման վկայությունները

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Իրանում բողոքողներին կոչ է արել Պետդեպարտամենտ այն լուսանկարներն ու տեսագրությունները, որոնք վկայում են իրանական իշխանությունների կողմից ցույցերի ճնշման դեպքերի եւ մարդու իրավունքների այլ խախտումների մասին:


«Ես խնդրել եմ իրանցի բողոքողներին մեզ ուղարկել տեսագրություններ, լուսանկարներ եւ այլ տեղեկատվություն, որոնք վկայում են իրանական ռեժիմի կողմից բողոքների ճնշման խիստ միջոցների մասին»,- գրել է Փոմպեոն Twitter-ում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կհրապարակի այդ տվյալները եւ «պատժամիջոցներ կսահմանի խախտումների համար»:


Պետքարտուղարը Twitter-ում համանման հաղորդագրություն է հրապարակել նաեւ ֆարսի լեզվով, որում կոչ է արել իրանցիներին իրենց նյութերն ուղերկել Telegram մեսենջերի միջոցով՝ զետեղելով անհրաժեշտ կոնտակտները:

Հարավային գազային միջանցքը թույլ կտա Եվրոպային դիվերսիֆիկացնել գազի առաքման աղբյուրները
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար