25.11.2024
Մահացել է Յուրի Լուժկովը
prev Նախորդ նորություն

Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետության, Սևաստոպոլի, Սև և Ազովի ծովերի ջրային տարածքներում ռազմականացման խնդրի վերաբերյալ» բանաձև, որով դատապարտել է Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի ու Սևաստոպոլի շրջափակումը: Այս մասին հայտնում է BBC գործակալությունը:


Նշյալ տարածքներից զինուժն անհապաղ դուրս բերելու կոչով բանաձևին կողմ է քվեարկել 63 երկիր, դեմ՝ 19-ը, այդ թվում՝ Հայաստանը: Մինչդեռ 66 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ 45-ը չի մասնակցել քվեարկությանը:


Հայաստանից բացի՝ բանաձևին դեմ են քվեարկել Բելառուսը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը, Ղրղզստանը, Սերբիան, Վենեսուելան, Սիրիան, Կուբան, Ղրղզստանը և այլ պետություններ: