25.11.2024
ՆԱՏՕ-ն կողմ է սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ ՌԴ հետ բանակցություններին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը բանաձեւ է ընդունել G7-ին ՌԴ մասնակցության դեմ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձեւ, որում հանդես է եկել «մեծ յոթնյակին» Ռուսաստանի մասնակցության դեմ:


Փաստաթղթի օգտին քվեարկել է Ներկայացուցիչների պալատի 339 անդամ, դեմ՝ 71-ը: Այն ԱՄՆ-ում օրենքի ուժ չունի եւ հանձնարարական բնույթ է կրում գործադիր իշխանության համար:

Բանաձեւում ասված է, որ Ռուսաստանը չպետք է վերադառնա G7 «այնքան ժամանակ, քանի դեռ նա չի հարգում հարեւանների տարածքային ամբողջականությունը եւ չի պահպանում ժողովրդավարական հասարակության ստանդարտները»: