24.11.2024
Ռուզան Մանթաշյանը հանդես կգա Դրեզդենյան հայտնի Semper Opernball-ում
prev Նախորդ նորություն

Սորոսը 1 միլիարդ դոլար կհատկացնի բռնապետերի դեմ պայքարի համար

Միլիարդատեր Ջորջ Սորոսը մտադիր է 1 մլրդ դոլար հատկացնել գլոբալ համալսարանի ստեղծմանը՝ ավտորիտար կառավարությունների եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար, դրանք անվանելով երկու մարտահրավեր, որոնք սպառնում են քաղաքակրթության գոյատևմանը:


«Բաց հասարակություն» համալսարանային ցանցը կառաջարկի միջազգային պլատֆորմ ուսուցման եւ հետազոտությունների համար, ասել է Սորոսը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։


«Որպես երկարաժամկետ ռազմավարություն մեր գլխավոր հույսը որակյալ կրթության ապահովումն է, մասնավորապես՝ այնպիսի կրթության, որն ամրապնդում է անձի ինքնուրույնությունը, զարգացնելով քննադատական մտածողություն եւ ընդգծելով ակադեմիական ազատությունը»,- ասել է Սորոսը։