11.07.2025
Կաննի 73-րդ կինոփառատոնը չի կայանա
prev Նախորդ նորություն

Հայաստանը երկջանիկ երկրների ցանկում միայն 116-րդն է

2019 թվականին աշխարհի ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան:


ՄԱԿ-ի հրապարակած համաշխարհային երջանկության մասին զեկույցում (World Happiness Report), որում ներկայացված է 156 երկիր, Հայաստանը զբաղեցրել է 116-րդ տեղը: Հայաստանին հաջորդում է Իրանը՝ 117-րդ հորիզոնական, իսկ Վրաստանը հայտնվել է 119-րդ տեղում: Հարավային Կովկասի երկրներից ամենաերջանիկը ճանաչվել է Ադրբեջանը, որը զբաղեցրել է 90-րդ հորիզոնականը:


Ի դեպ, Հայաստանը իր դիրքերը ո՛չ զիջել է, ո՛չ բարելավել նախորդ տարվա համեմատ. 2018 թվականին ևս ՀՀ-ն երջանիկ երկրների ցանկում 116-րդ հորիզոնականում էր: Մինչդեռ 2017 թվականի տվյալներով 129-րդն էր:


Ռուսաստանը տեղակայվել է վարկանիշային աղյուսակի 68-րդ աղյուսակում, Բելառուսը՝ 81, իսկ Ուկրաինան հայտնվել է 133-րդ հորիզոնականում:  


Ամենաերջանիկ երկրների առաջին հնգյակում են նաև Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան և Նիդերլանդները: ԱՄՆ-ն հայտնվել է աղյուսակի 19-րդ տեղում:

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 234,073-ի
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ