20.04.2025
Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության նկատմամբ վերահսկողությունը կխստացվի
prev Նախորդ նորություն

ՌԴ ՊՆ-ն հայտնում է կորոնավիուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութի պատրաստ լինելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական առաջին պատվաստանյութի պատրաստ լինելու մասին:


ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ռուսլան Ցալիկովը հայտնել է, որ պատվաստանյութի ստեղծմանը մասնակցել են ռազմական մասնագետները և Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները:


«Արվել են փորձարկումների արդյունքների վերջնական գնահատականները: Դուրս գրվելու պահին բոլորն առանց բացառության իրենց լավ են զգացել՝ ստանալով կորոնավիրուսի դեմ իմունիտետ։ Այսպիսով՝ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ է»,- հայտնել է նա։


Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ կամավորների մասնակցությամբ և Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ համատեղ հաջողությամբ ավարտել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների փուլը։

Ներկայացուցիչների պալատի երեկվա բանաձևը ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար