20.04.2025
ՌԴ ՊՆ-ն հայտնում է կորոնավիուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութի պատրաստ լինելու մասին
prev Նախորդ նորություն

Ներկայացուցիչների պալատի երեկվա բանաձևը ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական է

Բոլորի համար ակնհայտ է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեկվա բանաձևը ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական է: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:


«Բանաձևը դրվել է շրջանառության մեջ Ադրբեջանի դեսպանության կողմից ֆինանսավորվելով, վստահ եմ տեքստը նույնպես նրանք են գրել:

Ունեմ բավարար հիմքեր (պայմանագրեր, նամակագրության և այլն) ապացուցելու, որ Ադրբեջանը ֆինանսավորել է այս բանաձևի ընդունումը` մեր միջոցով նաև Ռուսաստանին խփելու համար: Պատրաստ եմ դրանք տրամադրել իշխանություններին` ռուսական կողմին փոխանցելու նպատակով:


ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է նաև Ռուսաստանի դեմ և այս փաստին պետք է արձագանքի նաև Ռուսաստանը:


Կից հրապարակում եմ հասանելի պայմանագրերից մեկը»,- գրել է Սարգսյանը և հրապարակել փաստաթուղթը:


Нет описания фото.


 

Հորդորում եմ չմասնակցել չարտոնված որեւէ բողոքի ակցիայի. Գերմանիայում ՀՀ դեսպանի ուղերձը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար