24.11.2024
Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը
prev Նախորդ նորություն

Մոսկվայում սահմանվում է պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ. Ռիա Նովոստի

Մարտի 30-ից Մոսկվայում ուժի մեջ կմտնի համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները։


Տնից կթույլատրվի դուրս գալ միայն աշխատանքի, մոտակա խանութ կամ դեղատուն գնալու համար, հնարավոր կլինի դուրս գալ նաև աղբ թափելու և կենդանիներին զբոսանքի տանելու նպատակով, հայտնում է Ռիա Նովոստին։


Տրանսպորտի տեղաշարժի սահմանափակում չի լինի, քաղաքից ելումուտը չի փակվում։


Կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցրած անձինք պարբերաբար փոխհատուցում կստանան մոսկովյան իշխանություններից։ Գործազրկության նպաստի հետ միասին այն կկազմի 19 500 ռուբլի։


Ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար պատժի կարգը կորոշվի առաջիկայում։