24.11.2024
Փորձագետ. Մոտակա 2-6 ամիսներին նավթի գներն անկում են ապրելու
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը

75 տարեկանում Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը, որ Covid-19 ախտորոշումից հետո բուժում էր ստանում հիվանդանոցում:


Մարտի 26-ին Պատրիկ Դևեջյանը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն էր հայտնել հիվանդանոցի աշխատողներին՝ իրենց աշխատանքի համար. «Համաճարակը ինձ էլ է խոցել։ Հոգնած եմ, սակայն բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ապաքինվում եմ», - գրել էր նա։


Դևեջյանի մահվան մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը.


«Վիշտն անսահման է:

Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:


Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:


Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»,- գրել է դեսպանը: