ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է
Վերջին տարիներին ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է հայտնվել՝առաջ է եկել նոր հակառակորդ, ում ավելի բարդ է հաղթել, քան ՌԴ-ին: Այդ հակառակորդն՝ԵՄ-ն է: Երկար ժամանակ ՌԴ-ին էին համարում ԱՄՆ-ի գլխավոր թշնամին: ՌԴ-ն իրոք ունի այդ ներուժը: Ռազմական առումով ՌԴ-ն առաջատարներից է աշխարհում, այդ մասին հղում անելով չինական Սոհու լրատվական պորտալին հայտնում է inosmi.ru կայքը:
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն չի համարձակվում սադրել ՌԴ-ին, սակայն բացի ՌԴ-ից ԱՄՆ-ն վերջին շրջանում սկսում է չսիրել նաև ԵՄ-ին: Չնայած ԵՄ-ն ռազմական առումով այնքան հզոր չէ, ինչքան ՌԴ-ն, սական ԵՄ-ն ունի տնտեսական մեծ ներուժ:
Նշվում է, որ Գերմանիան համագործակցում է ՌԴ-ի հետ Հյուսիսային հոսք գազամուղի շինարարության շուրջ: ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի եվրոպացիները գազ գնեն ԱՄՆ-ից, սակայն Գերմանիան ընտրել է ՌԴ-ին, որպես գործընկեր:
ԵՄ-ն ուժեղ է տնտեսական առումով, իսկ հին գերտերություններից Ֆրանսիան ու Գերմանիան ունեն նաև ռազմական ներուժ: