5.01.2026
The Washington Times.Պուտինը կանխել է ԱՄՆ-ի շահերի առաջխաղացումն Եվրասիայում
prev Նախորդ նորություն

USAID-ն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը քննարկել են համագործակցության ուղիները

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը մարտի 4-ին Վաշինտոնում հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բրոք Բիրմանի հետ: Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:


Աննա Հակոբյանը պարոն Բիրմանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման նպատակով անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի գործունեության շրջանակներում համագործակցության հնարավորությունները։


Մասնավորապես, քննարկվել են հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանմանը, մարզային մշակութային կենտրոնների հզորացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը միտված ծրագրերը:

Ամբողջ Իտալիայում կարանտին է սահմանվել
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ