24.11.2024
Ամբողջ Իտալիայում կարանտին է սահմանվել
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Հայաստան այցելություններից

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Հայաստան այցելություններից՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների կողմից հայտարարված սահմանափակումները այն պետություններից այցելուների նկատմամբ, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսի վարակման դեպքեր։


Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, ՀՀ տարածք ժամանած անձինք պետք է ինքնամեկուսացվեն 14 օրով, ինչպես նաև կոնտակտային տվյալներ թողնեն իրենց գտնվելու վայրի մասով, որպեսզի  ամենօրյա ստուգման ենթարկվեն հեռախոսով և մասնագետների այցելությունների միջոցով:


«Կախված երրորդ երկրներում առողջապահության ոլորտում իրավիճակի զարգացումից՝ ՀՀ իշխանությունները կարող են փոփոխել այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են ընդունվում», - ասված է հայտարարության մեջ:


Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև խորհուրդ է տալիս իր քաաղքացիներին հետևել տեղական իշխանությունների հանձնարարականներին:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հորդորել է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: