Հայտնի սիրիացի դիսիդենտ, Սիրիական դեմոկրատական ճակատի առաջնորդ Մաիս Կրաիդին հայտարարել է, որ Վաշինգտոնին անհանգստացնում են Թեհրանի ու Մոսկվայի քաղաքական ջանքերը Սիրիայում հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Նա նշել է, որ ԱՄՆ–ը ցանկանում է ուղիղ հակամարտության դրդել Թուրքիային ու Իրանին, փոխանցում է Fars News–ը։
Թուրքիայի իշխանություններին բարդ կլինի լավ հարաբերություններ պահպանել ՌԴ–ի հետ և մյուս կողմից իրականացնել հակաիրանական քաղաքականություն, փոխանցում է Hurriyet Daily News–ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա, Բահրեյն ու Քաթար կարելի է դիտարկել Իրանի դեմ հին դաշինքին միանալու քաղաքականության ենթատեքստում։
Իրանի դեմ ձևավորվում է մերձավորարևելյան երկրներից բաղկացած միասնական դաշինք, որը պնդում է Թեհրանի «ապակայունացնող դերի» վրա տարածաշրջանում:
Այդ կոալիցիայի մեջ են մտնում Իրանի հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդներ`Իսրայելն ու Սաուդյան Արաբիան։ Սակայն Թեհրանին պետք է մտահոգի այն հանգամանքը, որ այդ կոալիցիային ցանկանում է անդամակցել նաև Թուրքիան։ Վերջերս Թուրքիան իր շիական հարևանի դեմ սկսել է կտրուկ հայտարարություններով հանդես գալ, ինչից մինչ այդ խուսափում էր, փոխանցում է EADaily-ն:
Թուքրիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօլուն Մյունխենում հայտարարել է, որ Իրանը «ապակայունացնող» դերակատարում ունի աշխարհի տարբեր անկյուններում, որի տակ հաճախ հասկանում են `Սաուդյան Արաբիան, Լիբանանը, Իսրայելը, Սիրիան,Իրաքը, Եմենը։ Իրանին զսպելու ամերիկա–իսրայելական կոնսենսուսին զուգահեռ, Թուրքիան սկսել է բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ։
Էրդողանը մերձավորարևելյան շրջագայության ընթացքում այցելել է նաև Էռ–Ռիյադ։ Կոնսենսուս է ձեռք բերվում հակաիրանական հենքի վրա։ Թեհրանը միշտ սիմետրիկ է պատասխանում այդպիսի մարտահրավերներին։ Առկա սպառնալիքները ստիպում են Իրանին խորացնել հարաբերությունները ՌԴ–ի հետ։ Այլ այլընտրանք Իրանը չունի`գոյություն չունի այլ գերտերություն, ով կզսպեր Թուրքիայի «տաք գլուխներին»։