Մոլաների ռեժիմն Իրանում ցուցադրում է, որ նրանք կարող են կյանքի կոչել իրենց երկարաժամկետ աշխարհաքաղաքական նպատակները։ Այդ մասին հայտարարել է գեոպոլիտիկ հարցերով փորձագետ Ժերար Շալյանը, փոխանցում է Le Figaro–ն։ Նա նշել է, որ Ասադի ռեժիմը` Իրանի ու ՌԴ–ի աջակցությամբ կարողացել է հետ գրավել Արևելյան Հալեպը։ Սակայն Սիրիայում `ՌԴ–ի գործուն աջակցությամբ իրական հաղթողն Իրանն է։ Ըստ նրա, իրանական ձեռքբերումները հիմնված են շիական հոգևորականության միասնության վրա`այդ ինստիտուտն իր արդյունավետությամբ կարելի է համեմատել մարքսիստական–լենինյան կուսակցության հետ։ Նա հավելել է, որ սունիները գործել են ոչ միասնական`լինի դա Թուրքիայում ու Քաթարում, որոնք պաշտպանում եմ Մուսուլման եղբայրներին, լինի դա Սաուդյան Արաբիայում, որն «արտահանում» է վահաբիստական գաղափարախոսությունը։