ՌԴ–ի շանսերն ազատել Լապշինին հավասարազոր են զրոյի։ Ադրբեջանական իշխանությունների համար դա սկզբունքային հարց է։ Նրանք ցանկանում են ազատագրել Լապշինին`ցուցադրելով իրենց խիստ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։Այսինքն, յուրաքանչյոր ով, ով կայցելի Ղարաբաղ կարող է հայտնվել բանտում։ Այդ մասին հայտարարել է Սևծովյան երկրների սոցիալ–քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Նովիկովը։ Նրա խոսքով, Լապշինը կարող է հույս դնել միայն Իսրայելի ջանքերի վրա`քաղաքական կամքի առկայության դեմքում այդ երկիրը կարող է Բաքվին համոզել ազատ արձակել իր քաղաքացուն։ Ինչ վերաբերվում է ՀՀ–ի, Բելառուսի ու ՌԴ–ի հարաբերություններին ՀԱՊԿ–ում ու ԵԱՏՄ–ում, ապա Միսնկի աշխատանքներ է տանում այդ միությունները կազմաքանդելու ուղղությամբ, փոխանցում է mk.ru կայքը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մարդու իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Չինգիզ Ասկերովը հայտարարել է, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը կպարտադրի օտարերկրյա քաղաքացիների խորհել`մինչ Ադրբեջանի «օկուպացված տարածքներ» այցելելը, փոխանցում է haqqin.az–ը։ «Լապշինի արտահանձնումն ունի հսկայական նշանակություն։ Դա կստի Ադրբեջանի «օկուպացված տարածքներ» այցելելուց առաջ երկար մտածել, քանի որ տարածքային ամբողջականության խախտման պարագայում նրանք ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,–նշել է նա։ Ասկերովը հավելել է, որ Լապշինին արտահանձնումը Բաքվին լիովին օրինական է։