Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն գարնանը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Իրանի դեսպանը, փոխանցում է Tehran Times–ը։ Մոհամմադ Իբրահիմ Թեհերիանը Թուրքիայի ու Իրանի հարաբերություններն որակել է որպես դարավոր և աճող։ Իրան–Թուրքիա միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամ Մոհամմեդ Ալիպուրը հայտարարել է, որ Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, փոխանցում է Trend–ը։ Նա նշել է, որ երկրները կարող են համագործակցել տարանցման, առևտրի, տեխնոլոգիաների ոլորտներում։ Ըստ նրա, Թուրքիայի ու Իրանի առևտրաշրջանառությունը կարող է հասնել 30 միլիարդ դոլարի։ Իրանը 2001թ.–ից գազ է առաքում Թուրքիային, որի ծավալները տարեկան հասնում են 10 միլիարդ խմ։ Բացի այդ, ավելի քան 1,6 իրանցի զբոսաշրջիկներ յուրաքանչյուր տարի այցելում են Թուրքիա։