24.11.2024
Արցախում տարեկան մինչև 20 տոննա սև խավիար կարտադրվի. վարչապետ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը հորդորել է ԵՄ-ին ու ԱՄՆ-ին չքաղաքականացնել ընդդիմադիր լրագրողի առևանգումը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիթմեթ Գաջիևը հայտարարել է, որ անընդունելի է, երբ իրավական հարթությունում գտնվող հարցը փորձ է արվում քաղաքականացնել: Գաջիևը սա հայտարարել է ի պատասխան ԵՄ րև ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունների, որոնք դատապարտում են Աֆղան Մաուխթարլըի առևանգումը:


«Մենք գտնում ենք, որ ճիշտ չէ փորձել քաղաքականցնել հարցը, որը գտնվում է իրավական հարթությունում: Շրջանակները, որոնք միտումնավոր քաղաքականցնում են այս հարցը, փորձելով վնասել ադրբեջանա-վրացական հարաբերությունները, երբեք իրենց նպատակին չեն հասնի», - ասել է նա:


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաև նկատել է, որ Ադրբեջանն ու Վրաստանը կապում են ավանդական բարեկամական հարաբերություններ, ռազմավարական գործընկերություն, որը հիմնված է համատեղ հետաքրքրությունների վրա, փոխշահավետ համագործակցություն և հարգանք:


Հիշեցնենք, ավելի վաղ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր, որ Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում՝ իրավապաշտպանների առևանգման և անօրինական կամայական ձերբակալության և այնուհետև Ադրբեջանում նրանց կալանավորման և հետապնդումների մասին հաղորդումները պահանջում են արագ, համապարփակ և թափանցիկ հետաքննություն:


Իսկ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն մտահոգված է և ուշադիր կհետևի լրագրողի առևանգման մասին լուրերի հիման վրա մեկնարկած հետաքննությանը:


Մուխթարլըն հայտնի է ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանն ուղղված քննադատությամբ, վերջին երկու տարին նա բնակվում էր Վրաստանում: Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, լրագրողի խոսքով՝ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են անձիք, որոնց հագին քաղաքացիական հագուստ է եղել և նրանք խոսել են վրացերեն: Լրագրողին բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենա, տարել Թբիլիսիի սահմաններից դուրս, որտեղ դաժանաբար ծեծել են, կապել և տեղափոխել այլ ավտոմեքենայի մեջ, իսկ արդեն Ադրբեջանի հետ սահմանին տեղափոխել երրորդ ավտոմեքենան, որում արդեն ադրբեջաներեն են հաղորդակցվել:


Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին հետաքննել Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող ու ակտիվիստ Աֆղան Մուխթարլուի առևանգման հանգամանքները և պարզել՝ արդյոք դրան առնչություն ունեն Ադրբեջանի ուժային կառույցները, թե ոչ:


Առևանգված և բռնի ուժով Բաքու տեղափոխելուց հետո հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանի որոշմամբ Աֆղան Մուխթարլուն կալանավորվեց երեք ամսով: