24.11.2024
Բաքվում ԱՄՆ դեսպան․ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Թբիլիսիում առևանգված և Բաքու տեղափոխված ընդդիմադիր լրագրողը 3 ամսով կալանավորվեց

Թբիլիսիում առևանգված և բռնի ուժով Բաքու տեղափոխված ընդդիմադիր պատգամավոր և ակտիվիստ Աֆղան Մուխթարլըին Բաքվի դատարանի որոշմամբ կալանավորվեց երեք ամսով:


Փաստաբան Էլչին Սադիգովի խոսքով, Մուխթարլըին նոր մեղադրանք է ներկայացվել՝ սահմանապահի նկատմամբ բռնության կիրառմամբ դիմադրություն ցույց տալու վերաբերյալ: Պաշտպանությունը կբողոքարկի կալանքի որոշումը:


Մուխթարլըն հայտնի է ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանն ուղղված քննադատությամբ, վերջին երկու տարին նա բնակվում էր Վրաստանում: Ինչպես ավելի վաղ VERELQգրել էր, որ լրագրողի խոսքով՝ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են անձիք, որոնց հագին քաղաքացիական հագուստ է եղել և նրանք խոսել են վրացերեն: Լրագրողին բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենա, տարել Թբիլիսիի սահմաններից դուրս, որտեղ դաժանաբար ծեծել են, կապել և տեղափոխել այլ ավտոմեքենայի մեջ, իսկ արդեն Ադրբեջանի հետ սահմանին տեղափոխել երրորդ ավտոմեքենան, որում արդեն ադրբեջաներեն են հաղորդակցվել:


Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին հետաքննել Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող ու ակտիվիստ Աֆղան Մուխթարլուի առևանգման հանգամանքները և պարզել՝ արդյոք դրան առնչություն ունեն Ադրբեջանի ուժային կառույցները, թե ոչ: