24.11.2024
Թբիլիսիում առևանգված և Բաքու տեղափոխված ընդդիմադիր լրագրողը 3 ամսով կալանավորվեց
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի համար անընդունելի է ԼՂ հակամարտությունում ստատուս-քվոն. դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյե
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյե

Ստատուս-քվոն ԼՂ հակամարտության հարցում չի կարող շարունակվել: Հակամարտությանը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբը ոչ թե լուծում է խնդիրը, այլ միայն պայմաններ է ստեղծում կարգավորման համար: Որոշումներ կայացնելու իրավունքը հակամարտող կողմերինն է: Այս մասին հունիսիս 1-ին Երևանում մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն։


Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ ակտիվ է բանակցային գործընթացում։ «Եռանախագահները մշտապես կապ են պահում միմյանց եւ երկու երկրների նախագահների ու ԱԳՆ ղեկավարների հետ։ Դուք տեղյակ եք, որ շուրջ 10 օրից նրանք տարածաշրջան կայցելեն», - ասաց նա՝ հավելելով, որ Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը պայմաններ ստեղծելն է, որոնք լուծում գտնելու հնարավորություն կընձեռեն, սակայն եռանախագահները որոշումներ չեն կայացնում։


«Որոշումներ կայացնելու իրավունքը հակամարտող կողմերինն է: Այս տարվա մարտին տեղի ունեցած Սերժ Սարգսյանի ու Ֆրանսուա Օլանդի հանդիպման ընթացքում Ֆրանսիան հանդիպում կազմակերպելու կամ հյուրընկալելու պատրաստակամություն է հայտնել»,- նշեց ֆրանսիացի դիվանագետը:


Ֆրանսիայի դեսպանն անդրադարձավ նաեւ առաջիկա 1-2 տարում արցախյան հակամարտության շուրջ որոշում կայացնելու մասին շրջանառվող լուրերին: Շարպանտյեն նախ հայտնեց, որ իսկապես պետք է անել ամեն ինչ՝ «երկու կողմերի համար ընդունելի լուծում գտնելու համար, որը հիմնված կլինի երեք հայտնի սկզբունքների վրա»։ Թե՛ մարդկային, թե՛ քաղաքական տեսանկյունից անհնար է մշտապես ապրել հրադադարի ռեժիմի խախտման եւ սպառնալիքի պայմաններում։ Ստատուս-քվոն չի կարող շարունակվել»,- ընդգծեց դեսպանը։


Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների վերջին հայտարարությունը՝ նա նկատեց, որ այն հասցեագրված էր։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց դեսպանը, նախորդ հայտարարությունները եւս հասցեագրված էին, ու հաելեց. «Ուղղակի դրանք պետք էր տողատակերով կարդալ»։


Երևանում մայիսի 30-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններով հանդես գան, այլ քայլեր ձեռնարկեն, որ սանձեն Ադրբեջանի ապակառուցողական ու սադրիչ քաղաքականությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:


Միեւնույն ժամանակ նա հղում կատարելով ԵԱՀԿ ՄԽ վերջին հասցեական հայտարարությանը, նշեց. «Առաջին անգամն էր, որ եռանախագահները մատնանշեցին, որ Ադրբեջանն է խախտել հրադադարի պայմանավորվածությունը»:


Մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջին անգամ հասցեական հայտարարությամբ հանդես եկավ, որում մատնանշեց, որ Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը:


«Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական Զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ»,- ասված է հայտարարության մեջ։