20.04.2025
ԱԳՆ. Լապշինի արտահանձնումը, միջազգային հանրության կողմից արձագանքի պակասը ոգևորել է Բաքվին
prev Նախորդ նորություն

Արցախում տարեկան մինչև 20 տոննա սև խավիար կարտադրվի. վարչապետ

Արցախի հանրապետությունում ծրագրվում է տարեկան մինչև 20 տոննա սև խավիար արտադրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:


Հիշեցնենք, 2015 թվականին հայտնի դարձավ, որ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գերմանացի մասնագետների օժանդակությամբ եւ Շվեյցարիայից հայազգի գործարար Վարդան Սիրմակեսի ներդրումների շնորհիվ սկսել է կենսագործվել հերթական հավակնոտ տնտեսական ծրագիրը: Ներդրումային ծրագրի արժեքը 30 մլն դոլար է:


ԱՀ վարչապետի խոսքով՝ խավիարն արդեն փորձաքննություն է անցել, իրացումը սկսել է խավիարի վաճառքով զբաղվող միջազգային ընկերությունը, որը պատրաստ է իրացմանը նպաստել և ներդրումներ կատարել:


2015 թվականին, նախագծի մեկնարկին, հայտարարվեց, որ Արցախի արտադրության սև խավիարը վաճառքում կհայտնվի արդեն հինգ տարի անց: Այսօր, սակայն, Արցախի վարչապետը նշում է վեց տարի ժամկետ. նրա խոսքով, աակնկալվում է, որ Արցախում և Հայաստանում արտադրանքը կվաճառվի մոտ 6 տարի հետո: 

Ադրբեջանը հորդորել է ԵՄ-ին ու ԱՄՆ-ին չքաղաքականացնել ընդդիմադիր լրագրողի առևանգումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար