Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռացնելու հարցը կորցրել է իր ակտուալությունը`երկրում հրադադարի հաստատումից հետո։ Այդ մասին հայտարարել է արաբ փորձագետ Նիդալ Սաբի։ Նրա խոսքով, սիրիական բանակի հաղթանակն Հալեպում և ռազմական գործողությունները դադարն երկրի տարածքի մեծ մասում փոխել է ուժերի հավասարակշռությունը։ Ըստ նրա, Ժնևում բանակցությունների ընթացքում պետք է խոսվի ոչ թե Ասադի հրաժարականի մասին, այլ ընդդիմության մասնակցությամբ կառավարության ձևավորման, փոխանցում է ТАСС–ը։ Նա նշել է, որ երկրին պետք է բոլոր ուժերի համախմբում`ահաբեկչության դեմ պայքարի ու հետպատերազմական Սիրիայի վերականգնման համար։