25.06.2025
Փորձագետ. ՌԴ–ի համար մեծ օգուտ կլիներ Ադրբեջանի մասնակցությունն ԵԱՏՄ–ին
03.04.2017
Փորձագետ. ՌԴ–ի համար մեծ օգուտ կլիներ Ադրբեջանի մասնակցությունն ԵԱՏՄ–ին

ՌԴ–ի համար մեծ օգուտ կլիներ Ադրբեջանի ամբողջական կամ մասնակի մասնակցությունն ԵԱՏՄ–ին։Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Ֆենենկոն։Նա նշել է, որ Ադրբեջանը, որպես ԵԱՏՄ–ի անդամ, օգուտներ կքաղեր ՌԴ–ի հետ նավթագազային ոլորտում համագործակցությունից։ Ռուս–թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին հնարավոր կլիներ կառուցել Կասպյան ավազանում միասնական նավթագազային ենթակառուցվածքներ` դեպի Թուրքիա գազի տարանցման համար։Նա նշել է, որ Հյուսիս–Հարավ միջանցքը հնարավորություն կտա ՌԴ–ին ավելի անկախ լինել Վրաստանի ու ՀՀ–ի տարանցումից, իսկ Ադրբեջանը կդառնա կապող օղակ` ՌԴ–ի ու Իրանի միջև: Ռուսաստանը խորացնում է ռազմա–տեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Փոխանցում է report.az–ը։ Քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է, որ Ադրբեջանն ալերգիա չունի ԵԱՏՄ–ից, սակայն դեռևս բավարար չեն քաղաքական և տնտեսական օգուտներն անդամակցության համար։ Ադրբեջանը դեռևս հետևում է ԵԱՏՄ–ին, սակայն փաստարկված հետաքրքրություն չկա։ Ադրբեջանը կարող է իր ապրանքներն ազատ իրացնել համաշխարհային շուկաներում։ Դրանից հրաժարվելը խելացի չէր լինի։ Նա հավելել է, որ Ադրբեջանին դեռևս բավարարում է համագործակցությունն ԱՊՀ–ի շրջանակներում, փոխանցում է vesti.az–ը։