Մայիսի 10-ին Ադրբեջանի ռազմա–օդային ավիաբազաներից մեկում ցուցադրվել է իտալական Leonardo Aircraft ընկերության արտադրության М-346 ուսումնա–մարզական նոր ինքնաթիռները։Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ–ի մամուլի ծառայությունը, ինքնաթիռի զննությունից հետո նախարարության ղեկավարության կողմից իրականացվել է ինքնաթիռի մարտավարական հնարավորությունների մասին բրիֆինգ։