«Մենք տեղափոխեցինք բանակցությունները». Աբաշիձե-Կարասին հանդիպումը կկայանա Պրահայում
ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև հերթական հանդիպումըկարող է տեղի ունենա հուլիս առաջին կեսին, Պրահայում։ Այդ մասին TASS-ին հայտնել է Աբաշիձեն։
«Պարոն Կարասինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հերթական հանդիպումը կկայանա Պրահայում, հուլիսի առաջին տասնօրյակում: Մենք տեղափոխեցինք բանակցությունները մեկ շաբաթով»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ քննարկվելու են վերջին ամիսների ընթացքում կուտակված հարցեր, որոնք վերաբերում են առևտրի, տնտեսության, մշակույթի և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական կապը խզվել է 2008 թվականից։ Որպես միջնորդ երկիր՝ երկու երկրների շահերը ներկայացնում է Շվեյցարիան։