«Ադրբեջանի երկաթուղին» պարտքերի վերակազմավորման մասին է հայտարարել
Ադրբեջանի Միջազգային բանկից հետո, կարծես պարտքերի վերակազմավորման է պատրաստվում նաև «Ադրբեջանի երկաթուղի» ՓԲԸ-ն: Հունիսի 15-ին ընկերությունը սեղմ հաղորդագրություն է տարածել ֆինանսական հարցերով միջազգային խորհրդատու որոնելու մասին:
Մայիսի 13-ին Նյու Յորքում սնանկացման մասին հայտարարեց Ադրբեջանի խոշորագույն Միջազգային բանկը: Դա արվել է 3,3 մլրդ դոլարի պարտքը վերաձևակերպելու համար: Ըստ հաղորդագրության, խորհրդատուն կոչված է լինելու ուսումնասիրել կապիտալ ներդրումների ֆինանսավորումը և պարտավորությունների վերաֆինանսավորման մեխանիզմներ մշակել, հայտնում է Haqqin.az-ը Reuters-ի վրա հղումով:
Ըստ Reuters-ի փորձագետների, խոսքը կարող է գնալ պարտքային պարտավորությունների վերակազմավորման մասին՝ հիշեցնելով Արդբեջանի Միջազգային բանկի նույնատիպ խնդիրների մասին, որը 3 մլրդ դոլար պարտք ունի:
«Ադրբեջանի երակթուղի» ՓԲԸ-ը հետ մեկտեղ բազմամիլիարդանոց պարտքեր են կուտակել նաև այլ ադրբեջանական պետական ընկերություններ, այդ թվում SOCAR, Azerenerjin, AZAL-ը, որոնք վարկեր են վերցրել միջազգային ֆինանսական կառույցներից: