22.04.2025
Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից երեք զինծառայող է զոհվել. Արցախի ՊԲ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական սադրանքի հետևանքով Արցախում զինծառայող է զոհվել

Հունիսի 16-ին, հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:


Հիշեցնենք, որ սա արդեն չորորրդ զոhն է հունիսի 16-17-ի ժամանակահատվածում: Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսելով կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին եւ հավաստիացնում, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգեւորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային եւ անհամարժեք:

Բաքվի ակտիվությունը ճնշելու համար Արցախի ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան