1.08.2025
Թուրքիան չեղարկել է «Ալթայ» տանկերի զագնվածային արտադրության պայմանագիրը
prev Նախորդ նորություն

Թեհրանում կայացել են ԵԱՏՄ–Իրան ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները

Հունիսի 13-ից 14-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի ղեկավարած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցություններին և խորհրդակցություններին:


Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է համաձայնագրի նախագծի տեքստը, որը կողմերի միջև լրամշակվել և, ընհանուր առմամբ, համաձայնացվել է, բացառությամբ որոշ դրույթների: Քննարկվել են նաև Համաձայնագրին կից այն գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների ցանկերը, որոնց մասով Կողմերը առաջարկել են կիրառել սակագնային արտոնություններ:


Խորհրդակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով մոտ ապագայում ստորագրելու նշված ժամանակավոր հանաձայնագիրը:

Ադրբեջանի զինված ուժերը նոր լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան