22.04.2025
Հայաստանն ու «Գազպրոմը» քննարկում են համագործակցության հեռանկարները
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյան խորհրդակցություն անցկացրել Հայաստան-սփյուռք թեմայով

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հունիսի 16-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով:


Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, ընդգծելով, որ Հայաստան-սփյուռք նախորդ խորհրդաժողովը տեղի է ունեցել 2014 թվականին, և այդ երեք տարիների ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքի տարբեր համայնքներում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ և հնարավորություններ, Հանրապետության նախագահը կարծիք է հայտնել, որ այդ հանգամանքներն անհրաժեշտ է բազմակողմանիորեն քննարկել առաջիկա համաժողովի ընթացքում:


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է միջոցառման ծրագիրը, որի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները՝ համաժողովը կազմակերպչական բարձր մակարդակով անցկացնելու և համահայկական կարևորագույն բոլոր հարցերը օրակարգում ներառելու նպատակով:


Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից երեք զինծառայող է զոհվել. Արցախի ՊԲ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան