30.11.2024
Նաումկին. ՀՀ համար ՌԴ–n`գլխավոր ռազմավարական դաշնակիցն է, սակայն Իրանի դերը նույնպես մեծ է
10.03.2017
Նաումկին. ՀՀ համար ՌԴ–n`գլխավոր ռազմավարական դաշնակիցն է, սակայն Իրանի դերը նույնպես մեծ է

Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի համար Մերձավոր և Միջին Արևելքի երկրների նշանակությունը տարբեր է։ ՀՀ–ի համար, որը բլոկադայի է ենթարկվում Թուրքիայի կողմից ու չունի հարաբերություններ Անկարայի հետ, բացի այդ ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև առկա են խնդիրներ, համաշխարհային շուկաներ դուրս գալու հիմնական ելքը Իրանի տարածքով է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, փորձագետ Վիտալի Նաումկինը։ Նա նշել է, որ ՀՀ–ի համար ՌԴ–ը`գլխավոր ռազմավարական դաշնակիցն է, որն ապահովում է նրա քաղաքացիների անվտանգությունը, համակողմանի տնտեսական աջակցություն է ցուցաբերում, ինրպես նաև ապահովում արտոնյալ գներով էներգառեսուսրներով։ Սակայն ՀՀ–ի համար կարևոր է նաև Իրանի դերը, փոխանցում է lenta.ru կայքը։Նաումկինի խոսքով,  Իրանի հետ համատեղ ծրագրերը կարևոր գործոն են ՀՀ–ի համար։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա Իրանի բնակչության 1/3–րդը` էթնիկ ադրբեջանցիներ են։ Իրանական իշխող կրոնական էլիտայում ադրբեջանցիների թիվը նույնպես զգալի է։ Փորձագետը նշել է որ Իրանի հոգևոր առաջնորդ Ռահբար Համենեին`էթնիկ ադրբեջանցի է, այոթալաների թվում ադրբեջացիները նույնպես զգալի թիվ են կազմում։