26.06.2025
Փորձագետ. Թուրքիայում հանրաքվեն դե–յուրե ամրագրելու է Էրդողանի դե–ֆակտո ազդեցությունը
12.04.2017
Փորձագետ. Թուրքիայում հանրաքվեն դե–յուրե ամրագրելու է Էրդողանի դե–ֆակտո ազդեցությունը

Թուրքիայում սահմանադրական հանրաքվեին հաշված օրեր են մնացել։ Էրդողանի լիազորությունների ընդլայնման և Թուրքիան` խորհրդարանական երկրից նախագահական երկրի վերածելու հանրաքվեն կկայանա արդեն այս կիրակի, փոխանցում է bfm.ru կայքը։Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտ Ասիայի ու Մերձավոր Արևելքի կենտրոնի ղեկավար Աննա Գլազովան հայտարարել է, որ Թուրքիայի իշխող կուսակցության և նախագահի կողմից այսօր իրականացվող քաղաքականությունն ուղղված է նրան, որպեսզի ռևիզիայի ենթարկի Աթաթուրքի պատգամանրեն ու Թուրքիան տանի այլ ճանապարհով։ Դա նշանակում է տանել երկիրը դեպի իսլամիզացիայի և Թուրքիայի դերի մեծացում հարևան երկրներում։Նրա խոսքով, Թուրքիան ցուցադրում է, որ անհրաժեշտության դեպքում կարող է խառնվել հարևան երկրների իրադարձություններին։ Նա դա ցույց տվեց Սիրիայում։ Փորձագետը հավելել է, որ դե–ֆակտո Էրդողանն այժմ էլ ունի բավականին լայն իշխանական լիազորություններ, սակայն հանրաքվեն դե–յուրե ամրագրելու է այդ ազդեցությունը։