Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Բաքուն հետաքրքրված է Իրանի հետ ռազմական հարաբերությունների զարգացմամբ: «Ադրբեջանն ու Իրանը հանդիսանում է բարեկամ եւ եղբայրական պետություններ: Ադրբեջանը հետաքրքրված է Իրանի հետ ռազմական հարաբերությունների զարգացմամբ », - ասել է Ադրեբջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը իրանցի իր պաշտոնակից Հոսեյն Դեհղանի հետ հանդիպմանը: Հասանովը նաեւ նշել է, որ Իրանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները ռազմական համագործակցության համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծել: «Ադրբեջանն էական նշանակություն է տալիս երկու պետությունների սահմանների անվատանգութանը եւ թույլ չի տա դրանք խախտել», - ասել է Հասանովը: