26.07.2025
ԵԽԽՎ-ն վերադարձրեց Թուրքիային իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը
25.04.2017
ԵԽԽՎ-ն վերադարձրեց Թուրքիային իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ձայների բացարձակ մեծամասնությամբ, որոշում կայացրեց Թուրքիային վերադարձնել իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը: Այս մասին Ստրասբուրգից հայտնում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: Որոշումը կայացվել է կապված այդ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի հետ։ Ըստ հայ պատվիրակի՝ սա լրջագույն քաղաքական որոշում է։«Մինչև քվեարկությունը Թուրքիան հայտարարում էր այդ պարագայում ընդհուպ ԵԽ-ին իր անդամակցությունը դադարեցնելը դիտարկելու նպատակահարմարությունը։ Այնպես որ Թուրքիա- Եվրոպա սուր հակամարտության ևս մեկ ռաունդ երաշխավորված է»,- նշեց Ֆարմանյանը։ Հիշեցնենք, 2016 թվականի սեպտեմբերին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ստորագրահավաք էր սկսվել Թուրքիային մոնիթորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակին հետ վերադարձնելու հարցով: