9.06.2025
Ադրբեջանական ԶԼՄ-ների լուրը՝  ՊԲ 3 զինծառայողների վիրավորվելու մասին սուտ է. ԱՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն և Թուրքիան ավարտել են Ս-400-ների վաճառքի տեխնիկական աշխատանքները. Թուրքիայի ՊՆ

Ռուսաստանը և Թուրքիան ավարտել են Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վաճառքի համար տեխնիկական աշխատանքները, սակայն շարունակում ֆինանսական մեթոդների ուղղությամբ աշխատանքները, որոնք էլ մոտ ապագայում կավարտվեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը թուրքական պետական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նախարարը հայտարարել է, որ Ս-400-ի նման խոշոր համակարգեր գնելը շատ մանրամասն քննարկվելու կարիք ունի:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ ի սկզբանե էլ Թուրքիայի համար պարզ է, որ Ս-400 համակարգերը չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համակարգերի մեջ:

Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ-ին և Անջեյ Կասրպրչիկին ներկայացրել է Ադրբեջանի սադրանքի հետևանքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` collab.am
09.06.2025
«Պատրաստ ենք մաքսային վերահսկողության սցենարների՝ Ադրբեջանի հետ սահմանը բացվելու դեպքում»