Բաքուն և Կիևը կարող են սկսել համատեղ արտադրանք թողարկել պաշտպանական ոլորտում` երրորդ երկրներում այն իրացնելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Օլեգ Գլադկովսկին, փոխանցում է «Интерфакс-Украина»–ն։Գլադկովսկին այցելել է Ադրբեջան` ռազմա–արդյունաբերական համալիրի գործարաններ ու քննարկել երկկողմ ռազմա–տեխնիկական համագործակցության հարցեր։Նա նշել է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան կարող են պաշտպանական ոլորտի համատեղ արտադրանք թողարկել` ներքին սպառման, ինչպես նաև արտաքին շուկաների համար։Ըստ նրա, Ուկրաինայի համար Ադրբեջանը ռազմա–տեխնիկական ոլորտում կարևոր և հեռանկարային գործընկեր է։