Ադրբեջանի բանակի զինծառայողները «հատուկ միջոցով» ձեռք են բերել շփման գծի դիրքերից մեկում տեղադրված հայկական կողմի տեսադիտարկող սարքը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն՝ տարածելով լուսանկարներ: Նախնական քննության արդյունքում պարզվել է, որ սարքը կազմված է փուչիկից, փոքր պարաշյուտից, տեսախցիկից, որը տեղադրված է պենոպլաստե տուփի մեջ, տարբեր ալեհավաքներից ու լարերից: Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանն առայժմ չի արձագանքել այս տեղեկատվությանը: