14.05.2025
Նախարար. Ռուսական ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին եւ այն կարդիականացվի
08.05.2017
Նախարար. Ռուսական ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին եւ այն կարդիականացվի

Պաշտոնական Երեւանը չի պատրաստվում նոր, այդ թվում՝ ռուսական ռազմաբազաներ հիմնել Հայաստանի տարածքում, սակայն պլանավորում է արդիականացնել Գյումրու 102-րդ ռազմաբազան: Այս մասին հայտնել Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Սարգսյանը հավաստիացրել է, որ ներկայում Հայաստանում այլ երկրների ռազմաբազաներ բացելու քննարկումներ հաստատ չկան: «Մենք նման հարցում չունենք նաեւ ռուսական կողմից»,- ասել է Սարգսյան` միեւնույն ժամանակ հավելելով, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան մեծ նշանակություն ունի: «Մենք ինտենսիվ կերպով շփվում ենք ռուս գործընկերների հետ բազայի արդիականացման, հնարավորությունների ընդլայնման հարցերի շուրջ: Կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձեւեր»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ խոսքը, մասնավորապես, ՀՕՊ ոլորտում համագործակցության մասին է: Պաշտպանության նախարարի խոսքով, Ռուսաստանն աջակցում է Հայաստանի Զինված ուժերի ամրապնդմանը: «Ներկա պահին մենք Ռուսաստանի հետ շատ ծրագրեր ունենք. մեր կուրսանտների ուսուցումից մինչեւ գործողությունների համատեղ պլանավորում»,- հավելել է նա: Նախարարը նաեւ հայտնել է, որ ապրիլին Մոսկվայում, որտեղ նա մասնակցել է միջազգային անվտանգության հարցերով համաժողովին, հանդիպում է ունեցել ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ: Նա մանրամասնել է, որ անցկացվել է հայ-ռուսական արդյունաբերական համաժողով, որի ժամանակ ներկայացվել է ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտի հայկական արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան առանց միջնորդների պայմանավորվել համատեղ գործունեության մասին: