12.11.2025
Զաքարյան. ՀՀ պաշտպանական քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում կայունությանը
31.05.2017
Զաքարյան. ՀՀ պաշտպանական քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում կայունությանը

Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և ԵՄ հետ համագործակցությունը հիմնված է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Այս մասին Էստոնիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հանես Հանսոնի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնի հետ հանդիպմանն այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցին՝ Արտակ Զաքարյանը վերահաստատել է ԼՂ հիմնահարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: «Հայաստանի պաշտպանական քաղաքականությունն ուղղված է առաջին հերթին տարածաշրջանում կայուն և խաղաղ զարգացումների ապահովմանը»,- հավելել է Զաքարյանը: