19.04.2025
Սենոր Հասրաթյանը մատնանշում է Զաքիր Հասանովի ստերը
prev Նախորդ նորություն

Պետդուման վավերացրեց ՀՀ հետ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը

Ռուսաստանի Պետական դուման վավերացրեց Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ՄԿ-ն:


Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում 2016 թվականի նոյեմբերի 30-ին:


VERELQտեղեկացրել էր, որ համաձայնագիրը և դրա հավելվածը որոշում են ՌԴ-ի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը: Այն նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար:


Միավորված խմբավորման հիմնական խնդիրներին է վերաբերում ճիշտ ժամանակին ՌԴ-ի և Հայաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման բացահայտումը և դրա հակադարձումը, երկու պետությունների պետական սահմանների ցամաքային հատվածի փակումը պատասխանատվության հաստատված սահմաններում, օդատիեզերական տարածքում ՌԴ-ի և Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը, ինչպես նաև զորքերի և տարածաշրջանում գտնվող երկու երկրների խիստ կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը մասնակցությունը:


Միավորված խմբավորումը կունենա միացյալ հրամանատարություն, դրա տեղակայման և կիրառման մասին որոշումը կայացվում է միասին՝ ՌԴ-ի և Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների կողմից:


Հիշեցնենք, համաձայնագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով՝ հետագա հինգամյա ժամանակահատվածներում դրա ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:

ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է Հայաստան ներքին անձնագրերով մուտք գործելու կանոնները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար