25.11.2024
ՌԴ շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել 2016թ–ի ապրիլյան պատերազմը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Եթե Ադրբեջանը զենք չգնի ՌԴ-ից, ապա գնելու է Թուրքիայից կամ ԱՄՆ–ից

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է ՌԴ–ից` զենքերի նոր խմբաքանակի գնման հնարավորության մասին։ Առաջին ռանգի կապիտան, փորձագետ Կոնստանտին Սիվկովը հայտարարել է, որ ՌԴ–ի համար Ադրբեջանին զենքերի վաճառքը բերում է ոչ միայն ֆինանսական օգուտներ։

«ՌԴ–ն այս գործարքում ունի երկու շահ։ Առաջինը` աշխարհաքաղաքական։ Եթե Ադրբեջանը զենք չգնի ՌԴ–ից, ապա նրանք այդ զենքը գնելու են Թուրքիայից կամ ԱՄՆ–ից։ Երկրորդ` ֆինանսական»,–նշել է նա։

Ըստ նրա, Երևանի դժգոհությունն այդ գործարքից ՌԴ–ն կարող է «մարել»` խուսանավելով երկու երկրների միջև և զինելով երկու կողմերին էլ։

«ՀՀ–ի հնարավոր դժգոհությունը կարելի է մարել միայն մեկ միջոցով` ՀՀ–ին նույնպես զենք վաճառել և ոչ մի իմիջային վնաս»,–հավելել է Սիվկովը։